SELECTORNEWS
Загрузка...

08:46
9/02/2012
Անկախությունը բացարձակ արժեք է Ղարաբաղի ժողովրդի համար. ԼՂՀ նախագահ
17:54 | 02/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անկախությունը բացարձակ արժեք է Ղարաբաղի ժողովրդի համար, հինգշաբթի «Ստեփանակերտ» հուշահամալիր այցելելուց հետո լրագրողներին ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։

1991թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքարտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։  

Նման որոշում ընդունելիս պահպանվել են 1990 թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի պահանջները։

Նախագահի խոսքերով, առաջին հերթին անկախությունը ձեռք է բերվել ժողովրդի հազարավոր քաջ զավակների գիտակցված ինքնազոհաբերման շնորհիվ։  

«Մենք մեր պարտքն ենք համարում նախևառաջ հիշել նրանց և, որպես նրանց հերոսության ու ինքնազոհաբերման գնահատում, փորձում ենք ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի հերթական անգամ ամրագրենք այդ ինքնազոհաբերման հաշվին ձեռք բերված անկախությունը»,- ասաց Սահակյանը։

Ղարաբաղի ժողովրդի կամքն ամրագրվել է 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որի ընթացքում հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

ԼՂՀ նախագահը կարծում է, որ Ղարաբաղում անկախությունը դիտվում է որպես գերագույն նպատակ։ «Մեր վերաբերմունքը և պարտքը հայրենիքի առջև կհանգեցնի միջազգային հանրության կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը»,- ասաց նախագահը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»