SELECTORNEWS
Загрузка...


06:42
23/05/2012

Граница
Ժամկետային զինծառայողը մահացել է Ղարաբաղի մարտական դիրքերում ստացած հրազենային վնասվածքից
11:12 | 31/ 01/ 2012

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հունվարի 27-ին ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով  նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ:

Սպանություն կատարելու կասկածանքով հունվարի 28-ին ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»