ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ստորագրած որոշմամբ Վազգեն Աբրահամյանը նշանակվել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ, հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Աբրահամյանի նշանակման հրամանագիրը ստորագրվել է չորեքշաբթի:
«Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Սուրեն Թամրազյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-
