ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 փետրվարի. /Նովստի-Արմենիա/. ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ՝ Արսեն Աբրահամյանը նշանակվել է ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Աբրահամյանի նշանակման հրամանագիրը ստորագրվել է հինգշաբթի:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Սուրեն Թամրազյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ՝ Սուրեն Թամրազյանը նշանակվել է մայրաքաղաքի քաղաքապետարանի ղեկավարի առաջին տեղակալ: -0-
