SELECTORNEWS
Загрузка...


06:45
23/05/2012

Ղարաբաղում զինծառայող է մահացել
16:27 | 06/ 02/ 2012

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 5-ին ժամը 19.20-ի սահմանում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանը:

Ինչպես տեղեկացնում են ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից, վիրավորը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին:

Միջադեպի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:

Նմանատիպ դեպքեր էր գրանցվել փետրվարի 2-ին: Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում էր ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավորը մահացել էր:  --0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»