SELECTORNEWS
Загрузка...


06:49
23/05/2012

Օհանյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժերի շփման գծում լարվածության նվազման հեռանկարները
18:55 | 01/ 02/ 2012

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հարավային Կովկասում  Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը նախօրեին Երևանում քննարկել են Ղարաբաղի և Ադրբեջանի Զինված ուժերի միջև շփման գծում լարվածության նվազման հեռանկարները:

«Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժերի շփման գծում լարվածության նվազմանն ուղղված գործողությունների, մասնավորապես, փոխվստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը»,- ասվում է ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդպիսի արդյունավետ միջոցառում կարող է լինել առաջնագծում հրադադարի խախտման պատահարների անաչառ հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը:

Սեյրան Օհանյանը և Ֆիլիպ Լեֆորը գոհունակությամբ արձանագրել են ՀՀ ռազմական գերատեսչության և Եվրամիության միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հնարավոր հեռանկարները:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»