SELECTORNEWS
Загрузка...


06:49
23/05/2012

Թուրքական խորհրդարանին երեք օր կպահանջվի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար. թերթ
13:45 | 04/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքական խորհրդարանին երեք օր կպահանջվի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Ենթադրենք, մենք կմտցնենք արձանագրությունները խորհրդարանի օրակարգ։ Անշուշտ, դիմադրություն կլինի, սակայն երեք օրվա ընթացքում մենք կհասնենք վավերացման։ Իսկ եթե Ղարաբաղում կրկին պատերազմ սկսվի, մենք, ի՞նչ է, նորից փակե՞նք սահմանը»,- ասել է Դավութօղլուն թուրքական «Radikal» թերթին տված հարցազրույցում։

Այն հարցին, թե ինչու՞ այդ դեպքում Լեռնային Ղարաբաղի հարցը չի ընդգրկվել արձանագրություններում որպես նախապայման, թուրք նախարարն ասել է, որ այդ դեպքում Հայաստանը կբարձրացներ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»