SELECTORNEWS
Загрузка...


06:55
23/05/2012

Ընտրություններում հաղթելու դեպքում Պրոխորովը Վրաստանի հետ հարաբերությունները մաքուր էջից կսկսի
16:56 | 01/ 02/ 2012

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահի թեկնածու միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը հայտնել է, որ մարտին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում պատրաստ է վերականգնել Վրաստանի հետ հարաբերությունները մաքուր էջից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ես Վրաստանի հետ նոր էջից կսկսեմ: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Մեր ժողովուրդներին ոչինչ չի բաժանում, միայն միացնում է»,- Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա:

Վրաստանը խզեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, երբ Մոսկվան ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը: Դրան նախորդել էր 2008թ.-ի օգոստոսին Ցխինվալիի վրա վրացական զորքերի հարձակումը: Ռուսաստանը Հարավային Օսեթիայի բնակիչներին պաշտպանելու համար զորք ուղղեց հանրապետություն և հինգ օր տևած մարտական գործողությունների հետո դուրս մղեց վրացական զորքերին:

ՌԴ իշխանությունները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ վրացական ժողովրդի հետ հարաբերությունների զարգացման հույս ունեն, բայց միաժամանակ ընդգծել են Վրաստանի ներկա նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ համագործակցելու հնարավորության անհնարինությունը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»