SELECTORNEWS
Загрузка...


06:59
23/05/2012

Բնիկ ամերիկացիները սիբիրյան արմատներ ունեն, հայտարարել են ամերիկացի գիտնականները
15:29 | 27/ 01/ 2012

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի.  /Նովոստի-Արմենիա/. Բնիկ ամերիկացիները տասնյակ հազարավոր տարիներ առաջ ապրել են ժամանակակից Ալթայի երկրամասի տարածքում, ցույց են տվել ԴՆԹ-ի անալիզի արդյունքները, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բրիտանական Daily Mail-ին:

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները, ուսումնասիրելով 20-25 հազար տարի առաջ ժամանակակից Ռուսաստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Չինաստանի տարածքում ապրած մարդկանց մասունքները, եկել են այն եզրահանգման, որ բնիկ ամերիկացիները սիբիրյան ծագում ունեն:

Ուսումնասիրության համար վերցվել են մարկերային գեներ և միտոքոնդրիալ ԴՆԹ, որը փոխանցվում է մայրերից երեխաներին, և Y-քրոմոսոմ, որը ժառանգվում է հայրերից որդիներին: Ուսումնասիրած նմուշների մեծ թիվը հիմք է տալիս վստահ լինելու անալիզի ճշգրիտ լինելու մեջ: 

Ամերիկացի բնիկների և ալթայցիների Y-քրոմոսոմում գիտնականները հայտնաբերել են բացառիկ մուտացիա, որը մատնանշում է նրանց գետետիկ կապը: Հաշվարկելով, թե որքան ժամանակ է տևել մուտացիայի գործընթացը, գիտնականները եկել են եզրահանգման, որ Սիբիրի հարավային մասում և Ամերիկայում ապրած մարդկանց գեները սկսել են տարբերվել մոտ 13-14 հազար տարի առաջ:

Այսպիսի եզրակացությունը համապատասխանում է այն տեսությանը, որի համաձայն 15-20 հազար տարի առաջ մարդիկ Ասիայից եկել են Ամերիկայի տարածք՝ անցնելով Բերինգի նեղուցը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»