ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկայում հնարավոր է՝ ավարտվեն Երևանում Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի մասնաճյուղի ստեղծման աշխատանքները, ասաց Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը:
«Կարծում եմ, որ դա շատ կարևոր է»,- ասաց նա երեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ:
Զուբկովը միաժամանակ նշեց, որ դա կարող է հերթական քայլը լինել մշակութային և մարդասիրական համագործակցության ոլորտում, որտեղ երկու երկրները զգալի ներուժ ունեն: -0-
