SELECTORNEWS
Загрузка...

07:38
9/02/2012
Ուկրաինայի խորհրդարանը երդմակալության նախօրեին զրկել է Յանուկովիչին պատգամավորական լիազորություններից
13:14 | 19/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի Գերագույն Ռադան ժամկետից շուտ պատգամավորական լիազորություններից զրկել է Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչին, ով հաղթել է փետրվարի 7-ին կայացած նախագահական ընտրություններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Այս որոշմանը կողմ է քվեարկել 242 ժողովրդական պատգամավոր՝ անհրաժեշտ 226 նվազագույնի պարագայում: Ինչպես տեղեկացրել է խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինը, Յանուկովիչն ինքն է խորհրդարան դիմում ներկայացրել պատգամավորական լիազորությունները ժամկետից շուտ վայր դնելու համար:

ԿԸՀ-ն փետրվարի 14-ին պաշտոնապես հաստատել է նախագահի պաշտոնում Վիկտոր Յանուկովիչի ընտրվելը: Հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Յանուկովիչը ստացել է ընտրողների ձայների 48,95 տոկոսը, իսկ նրա հակառակորդ՝ գործող վարչապետ Յուլիա Տիմոշենկոն՝ 45,47 տոկոսը: Խորհրդարանը փետրվարի 25-ին նշանակել է նոր նախագահի երդմակալության արարողությունը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»