ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը դրական է գնահատում Անկախ պետությունների համագործակցության հեռանկարները, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստիին», «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին և «Russia Today» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքերով, ֆինանսական ճգնաժամի սկզբից ԱՊՀ երկրները հասկացան, որ ավելի լավ է համախմբված լինել: Նա նշել է, որ վերջին 2-3 տարվա ընթացքում կտրուկ աճել է ԱՊՀ տնտեսական բաղկացուցիչը բարձրացնելու անհրաժեշտության նկատմամբ ԱՊՀ բոլոր մասնակիցների հետաքրքրությունը:
«Ֆինանսական ճգնաժամի սկզբից այդ հետաքրքրությունը սկսեց ձեռք բերել ավելի պրակտիկ ուրվագծեր, առաջացավ այնպիսի մեխանիզմ, ինչպիսինն է ԱՊՀ ֆինանսների նախարարների հանդիպումը, որն ավելի վաղ գոյություն չուներ: Նախարարների աշխատանքի արդյունքում հավանության արժանացավ ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Սա ի հավելումն այնպիսի փաստաթղթի, ինչպիսին է մինչև 2020 թվականը տնտեսական զարգացման ռազմավարությունը», - ասել է Լավրովը:
Բացի այդ, նրա խոսքերով, ավելի վաղ հավանության էին արժանացել ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգն ու դրա իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Այսպիսով, նախարարի կարծիքով, ընթանում է ԱՊՀ գործունեության բարձրացման գործընթացն ու Համագործակցության արդյունավետ աշխատանքի բարձրացումը:
«Այդ գործընթացի մասն է կազմում պայմանավորվածությունն այն մասին, որ ԱՊՀ կանոնադրական մարմիններում (պետության նախագահներ, կառավարության ղեկավարներ, ԱԳ նախարարներ ) նախագահությունը միջանցիկ լինի: Դա ավելի մեծ կանոնավորություն է հաղորդում և թույլ է տալիս ավելի արդյունավետ իրագործել միասնական մոտեցումները», - ավելացրել է Լավրովը:-0-
