SELECTORNEWS
Загрузка...



03:52
6/02/2012
Չելյաբինսկում ոստիկանությունը թոշակառուից ավելի քան 100 գրամ հերոյին է առգրավել
12:03 | 26/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության օպերատիվ աշխատակիցներն անցած օրվա ընթացքում Ռուսաստանում առգրավել են շուրջ 2.3 կիլոգրամ հերոյին, ավելի քան 3,5 կիլոգրամ մարիխուանա: Թմրանյութերն առգրավվել են գործազուրկներից, օտարերկրացիներից և նույնիսկ թոշակառուներից, ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Ռուսաստանի իրավապահ մարմինների աղբյուրը:

Նրա խոսքերով, ոստիկանության աշխատակիցները Չելյաբինսկում ձերբակալել են թոշակառու մի կնոջ, ում բնակարանում հայտնաբերվել է շուրջ 113 գրամ հերոյին:

Բացի այդ, հատուկ միջոցառումների անցկացման ընթացքում «ոստիկանները մերձմոսկովյան Ռամենսկիում ձերբակալել են Ուզբեկստանի երկու գործազուրկ քաղաքացիների, որոնցից առգրավել են ավելի քան մեկ կիլոգրամ հերոյին»: Գործակալության զրուցակիցը նշել է, որ օպերացիան անց է կացվել քաղաքի Հյուսիսային խճուղու վրա:

Նրա խոսքերով, ևս մեկ խոշոր օպերացիա է անցկացվել Տոմսկի Կիրովի շրջանում: «Կիրովի պողոտայում ոստիկանները ձերբակալել են ավելի վաղ դատապարտված երկու գործազուրկի, որոնց մոտ հայտնաբերել և առգրավել են շուրջ մեկ կիլոգրամ հերոյին», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նա ավելացրել է, որ ոստիկանները պարզում են Ռուսաստան թմրամիջոցների ստացման աղբյուրներն ու հետագա սպառման աղբյուրները:

Միաժամանակ գործակալության զրուցակիցը հիշեցրել է, որ Ռուսաստանում ամենից շատ տարածված է աֆղանական ծագմամբ հերոյինը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»