SELECTORNEWS
Загрузка...

05:10
9/02/2012
ՌԴ նախագահը խոստացել է իր օգնականներին դուրս անել խորհրդակցությունից խոսակցությունների համար
20:01 | 26/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որը ուրբաթ հանդիպում է ունեցել գործարարների հետ, պահանջել է խորհրդակցության մասնակիցներից ուշադիր լինել քննարկվող թեմային և քննադատել է Կրեմլի աշխատակազմի աշխատակիցներին անընդհատ խոսակցությունների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Խորհրդակցության ընթացքում, երբ երկրի ղեկավարը մեկնաբանեց գործարարներից մեկի ելույթը, նախագահի ձախ կողմում նստած օգնական, ՌԴ նախագահ վերահսկիչ վարչության պետ Կոնստանտին Չույչենկոն սկսեց զրուցել նախագահի մեկ այլ օգնական, Պետաիրավական վարչության պետ Լարիսա Բրիչևայի հետ:  

«Բարեկամներս, հիմա բոլորիդ դուրս կանեմ: Այստեղ միայն ես եմ խոսում»,- նրանց ընդհատեց Մեդվեդևը: «Նորի՞ց խոսում եք: Ես ձեզ վաղուց եմ ուշադրություն դարձրել, բոլոր խորհրդակցություններին խոսում եք, ավելի լավ է գործով զբաղվեք»,- պահանջեց նախագահը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»