ԱՊՀ նորություններ
![]() |
19:51 26/02/2010 Վանկուվերի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ վաստակած գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի ռուս երկրպագուները ուզում են իրենց սիրելի մարզիկին ոսկե մեդալ նվիրել, «ՌԻԱ Նովոստիին» պատմել է այդ գաղափարի նախաձեռնողներից մեկը՝ Պետերբուրգի մունիցիպալ «Պետրովսկի Օկրուգ» կազմավորման խորհրդի նախագահ Դմիտրի Իլկովսկին:
12:03 26/02/2010 Ոստիկանության օպերատիվ աշխատակիցներն անցած օրվա ընթացքում Ռուսաստանում առգրավել են շուրջ 2.3 կիլոգրամ հերոյին, ավելի քան 3,5 կիլոգրամ մարիխուանա: Թմրանյութերն առգրավվել են գործազուրկներից, օտարերկրացիներից և նույնիսկ թոշակառուներից, ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Ռուսաստանի իրավապահ մարմինների աղբյուրը:
17:05 25/02/2010 Կիևի Գոլոսեևի շրջանային խորհուրդը հինգշաբթի քննարկել է շրջանի հայկական համայնքից ստացված առաջարկությունը՝ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված հուշարձանի տեղադրման վերաբերյալ, և որոշում է ընդունել տեղ հատկացնել մայրաքաղաքի Օդեսայի հրապարակում հուշակոթող կանգնեցնելու նպատակով, տեղեկացնում է Analitika.at.ua-ն։
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
12:22 12/02/2010 Ցոնկապա լամայի մոսկովյան կենտրոնի բուդդիստները, լուսնային օրացույցով Ամանորի (որն այս անգամ նշվում է փետրվարի 13-ի լույս 14-ի գիշերը) կապակցությամբ նախապատրաստության շրջանակներում կմասնակցեն Գուտոր ծիսակարգին, այն մաքրման հատուկ ծիսակարգ է, երբ «հանվում է» ողջ բացասականը, որը կուտակվել է նախորդ տարվա ընթացքում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է կենտրոնի նախագահ Դմիտրի Նիկիֆորովը:
11:32 12/02/2010 Ռուսաստանաբնակ ջավախահայերը դիմել են ռուսական իշխանություններին՝ խնդրելով ՌԴ-ում ստեղծել Վրաստանի ազգային փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ զբաղվող կոմիտե, գրում է «Հայկական ժամանակ» թերթը: Միաժամանակ ՌԴ իշխանություններին հասցեագրված փաստաթղթում նշվում է, որ ջավախահայերը անջատական ձգտումներ չունեն:






