SELECTORNEWS
Загрузка...

02:51
9/02/2012
Торговля
ԱՊՀ երկրների ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր կարող է ստորագրվել ընթացիկ տարում
14:47 | 19/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ երկրների ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր է ծրագրվում ստորագրել ընթացիկ տարում, ուրբաթ Մինսկում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Գառկունը:

«Ազատ առևտի գոտու պայմանագրի նախագիծը պատրաստել է Ռուսաստանը, այժմ այն ուսումնասիրում են ԱՊՀ մասնակից-երկրները», - ասաց Գառկունը:

«Խնդիրը ընթացիկ տարում այս պայմանագրի ստորագրումն է», - ավելացրել է նա: Այնուամենայնիվ Գառկունը նշել է, որ ազատ առևտրի գոտու պայմանագրի համաձայնեցման գործընթացում մի շարք բարդություններ են առաջանում: «Մաքսային միության մեջ ընդգրկված է ընդամենը երեք երկիր, և, այդուհանդերձ, այսքան բարդություններ են առաջանում», - ասել է նա:

«Այնուամենայնիվ, հարցն ակտիվորեն քննարկվում է, և մենք հուսով ենք մոտեցնել  դրա լուծումը», - ավելացրել է Գառկունը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»