SELECTORNEWS
Загрузка...

21:58
8/02/2012
Վորոնեժին «նայող» ամենատարեց օրենքով գողին ձերբակալել են Պոդմոսկովիեում. աղբյուր
14:44 | 25/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Քրեական հետախուզության աշխատակիցները չորեքշաբթի Պոդմոսկովիեում ձերբակալել են 60-ամյա օրենքով գող Վլադիմիր Բարկալովին, ով, օպերատիվ տվյալներով, Վորոնեժի «նայողն է», հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել Մոսկվայի շրջանի իրավապահ մարմինների աղբյուրը։

«Բարկալովին բռնել են Պետատվտոտեսչության պահակակետի օպերատիվ աշխատակիցները Սվերդլովսկի գյուղում Մոսկվայի ժամանակով 19։00-ին «Ժիգուլի» ավտոմեքենայում։ Գոյություն ունի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մի ձև՝ հետևել քրեական հեղինակություններին և ձերբակալել նրանց իրավախախտումների համար»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Քրեական աշխարհում «Բլոնդին» մականունով հայտնի Բարկալովի անձնական զննության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են մոտ 50 գրամ մարիխուանա։

Բարկալովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 228-րդ հոդվածի առաջին մասով (թմրանյութերի ապօրինի շրջանառություն, մինչև 3 տարի ազատազրկում)։

Աղբյուրի տվյալներով, Բլոնդինն ազատազրկման վայրերում է անցկացրել գրեթե 25 տարի, այդ թվում՝ խուլիգանության, կողոպուտի, զենքի և թմրանյութերի անօրինական պահելու համար, և նա ամենատարեց քրեական հեղինակություններից է։

Վերջերս Բարկալովը բացի Վորոնեժից սկսել է վերահսկել Մոսկվայի շրջանի արևելյան մասի մի քանի շրջանների քրեական կառույցներ, ասում է աղբյուրը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»