SELECTORNEWS
Загрузка...

03:50
9/02/2012
Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ ոչ ֆորմալ վեհաժողովը
18:23 | 25/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 8-ին Մոսկվայում կանցկացվի ԱՊՀ ոչ ֆորմալ վեհաժողովը, իսկ մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ հանդիսություններին մասնակցելու նպատակով Մոսկվա կժամանեն մի շարք պետությունների առաջնորդներ, հայտնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:  

«Մայիսի 8-ին Մոսկվա ոչ ֆորմալ վեհաժողովի կժամանեն ԱՊՀ պետությունների ղեկավարները՝ այս մեծ տոնը մեզ հետ նշելու համար: Սա մեզ համար շատ հաճելի իարդարձություն է: Եվ մենք մայիսի 9-ին Մոսկվայում սպասում ենք մի շարք այլ պետությունների ղեկավարների, որոնք իրենք են ցանկացել մասնակցել այդ հանդիսավոր միջոցառումներին»,- հինգշաբթի Վոլգոգրադում ասել է Մեդվեդևը «Հաղթանակ» կազմկոմիտեի նիստի ժամանակ: -0-  

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»