SELECTORNEWS
Загрузка...

21:46
8/02/2012
Взрывы в московском метро
Մոսկվայի մետրոյում պայթյունների հետևանքով զոհվել է 35 մարդ, տուժել՝ 33 մարդ. ՌԴ Դատախազությանն առընթեր քննչական կոմիտե
13:24 | 29/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի «Լուբյանկա» մետրոյի կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 23 մարդ, տուժել՝ 18 մարդ, «Պարկ Կուլտուրի» կայարանում՝ 12 մարդ, վնասվածքներ է ստացել 15 մարդ, տեղեկացրել է ՌԴ Դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Մոտավորապես կես ժամվա տարբերությամբ հզոր պայթյուններ են որոտացել  վագոններում, ահաբեկիչների անձը ճշտվում է, միլիցիայի աշխատանքը բերվել է խստացված ռեժիմի, ասել է Մարկինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱԻՆ վերջին տվյալների համաձայն՝ «Պարկ Կուլտուրի» կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ և վիրավորվել 20-ը: ՌԴ Դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել քաղաքացիներին ավելի զգոն լինել և իրավապահ մարմիններին անհամապաղ տեղյակ պահել կասկած հարուցող բոլոր անձանց և իրերի մասին:

«Այժմ «Պարկ Կուլտուրի» մետրոյի կայարանում դեպքի վայրը զննում են քննչական կոմիտեի քրեագետներն այն բանից հետո, երբ իրենց աշխատանքն ավարտել են ԱԴԾ-ի պայթյունների գծով մասնագետները: Այժմ իրականացվելու է աշխատանքի հիմնական մասը, ճշտվում է զոհվածների հստակ թիվն ու պայթուցիկ սարքի հզորությունը», - ասել է Մարկինը լրագրողներին:

Նրա խոսքերով՝ նման աշխատանքներ են իրականացվում մետրոյի երկու կայարաններում, որտեղ տեղի են ունեցել պայթյունները: Նա հիշեցրել է, որ Մոսկվայի միլիցիան բերվել է աշխատանքի խստացված ռեժիմի:

Արվում է հնարավոր ամեն ինչ նմանատիպ դեպքերը կանխարգելելու համար: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք դա ահաբեկիչ մահապատուհի էր, Մարկինն ասել է, որ այդ պահը ճշտվում է:

«Ճշտվում են պայթյունի հանգամանքները, ինչպես նաև այն բանի հանգամանքները, թե ով է պայթեցրել սարքը... Ուսումնասիրվում են զանազան տարբերակներ», - ավելացրել է նա:

«Այս պահի դրությամբ «Պարկ Կուլտուրի» կայարանում զոհվածների թիվը 12-ն է, վիրավորվել է 15 մարդ, «Լուբյանկա» կայարանում զոհվել է ավելի քան 20 մարդ և վիրավորվել 17 մարդ, այժմ ճշտվում է զոհվածների թիվը», - տեղեկացրել է Դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպիսին է երրորդ պայթյունի հավանականությունը՝ Մարկինը ասել է, - «Մենք այժմ խոսում ենք միայն այն մասին՝ ինչ տեղի է ունեցել»:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»