SELECTORNEWS
Загрузка...

03:32
9/02/2012
Взрыв в московском метро
Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Հայաստանի երկու քաղաքացի. ԱԳՆ
13:32 | 29/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Հայաստանի երկու քաղաքացի, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը:

«Մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել են 1973 թ.-ին ծնված Հասմիկ Մելքումյանն ու 1982 թ.-ին ծնված Լևոն Խաչատրյանը: Նրանք երկուսն էլ ՀՀ քաղաքացիներ էին և ժամանակավորապես գրանցված էին Մոսկվայի շրջանում», - տեղեկացրեց Բալայանը:

Երկուշաբթի ժամը 07:55-ին և 08:40-ին Մոսկվայի մետրոպոլիտենի երկու կայարաններում պայթյուններ են տեղի ունեցել: ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 35 մարդ, տուժել՝ 62 մարդ: Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի (ահաբեկչական ակտ) հատկանիշներով:

Դաշնային օպերատիվ շտաբի նախնական տվյալների համաձայն՝ պայթուցիկ սարքը գործի են դրել ահաբեկիչ-մահապարտուհիները:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»