SELECTORNEWS
Загрузка...

21:59
8/02/2012
Взрыв в московском метро
Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկության հետևանքով տուժած տասնյոթամյա հայուհին մահացել է Ն.Ի.Պիրոգովի անվան Առաջին քաղաքային հիվանդանոցում
15:45 | 30/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկության հետևանքով տուժած տասնյոթամյա հայուհի Եղիազարյան Վալենտինան մահացել է Ն.Ի.Պիրոգովի անվան Առաջին քաղաքային հիվանդանոցում, ասվում է Ռուսաստանի ԱԻՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։  

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Գևորգ Մինասյանը, ներկայումս հյուպատոսության միջոցով պարզվում է նրա քաղաքացիությունը։

«Դա որևէ նշանակություն չունի։ Նա հայ է, և դեսպանությունը նրա ընտանիքին կցուցաբերի ողջ անհրաժեշտ աջակցությունը»,- ասաց Մինասյանը։

Երկուշաբթի Մոսկվայի մետրոպոլիտենի երկու կայարաններում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, վերջին տվյալներով, մահացել է 39, վիրավորվել 70 մարդ:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»