SELECTORNEWS
Загрузка...


07:17
23/05/2012

пожар
Ռուսաստանի հայերի միությունը ՌԴ-ում հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելու արշավ է սկսել
13:44 | 09/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) ՌԴ-ում հրդեհներից տուժածներին օգնության բարեգործական ակցիա է հայտարարել, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՌՀՄ-ի մամուլի ծառայությունից:

Անոմալ տապի և երաշտի պատճառով տարերքը մոլեգնում է ՌԴ-ի 17 սուբյեկտներում: Արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Նիժնի Նովգորոդի, Վորոնեժի, Վլադիմիրսկի, Մոսկվայի և Ռյազանի մարզերում, ինչպես նաև Մարիյ-Էլ և Մորդովիա հանրապետություններում:

«Այս ամենի կապակցությամբ ՌՀՄ-ի վարչությունը դիմում է Ռուսաստանում բնակվող հայրենակիցներին՝ խնդրելով միանալ տուժածների համար միջոցների և ունեցվածքի հավաքագրման արշավին: Համոզված ենք, որ հայկական սփյուռքն այս անգամ ևս իր կարեկցանքը կարտահայտի փորձանքի մեջ հայտնված մարդկանց նկատմամբ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ որպես օգնություն ընդունվում են դրամական միջոցներ, անկողին, կենցաղային տեխնիկա, խոհանոցային և տնտեսական իրեր, բոլոր սեզոնների համար նախատեսված հագուստ և կոշկեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, հավաքովի կահույք, մանկական սնունդ, խաղալիքներ, ինչպես նաև շաքարավազ, ալյուր, ձավարեղեն, մակարոնեղեն, թեյ, սուրճ:

Նվիրատվություն ընդունող հանձնաժողովը սկսում է իր աշխատանքը երկուշաբթի՝ օգոստոսի 9-ին ամեն օր ժամը 12:00-ից մինչև 20:00-ը Մոսկվա, Սովետական բանակի փողոց, տուն 8 հասցեով (Դոստոևսկայա մետրոյի կայարանի հարևանությամբ) գտնվող ՌՀՄ-ի գրասենյակում, հեռախոսահամարներն են՝ 8 (495) 7440804, 7440824:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»