SELECTORNEWS
Загрузка...

04:15
9/02/2012
Անվանափոխում են ուկրաինական միլիցիան. թերթ
16:46 | 11/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Միլիցիայի հնարավոր անվանափոխությամբ զբաղվող աշխատանքային խումբ կստեղծվի Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունում, հաղորդել է գերատեսչության ղեկավար Կոնստանտին Ստոգնիի գլխավոր խորհրդականը։

Ուկրաինական միլիցիայի հնարավոր անվանափոխման մասին խոսել են նաև ավելի վաղ, բայց որոշակի քայլեր որ ոք չի ձեռնարկել։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հանդես է եկել Ռուսաստանի իրավապահ մարմինները ոստիկանության անվանափոխելու նախաձեռնությամբ։ Ըստ նրա, «ժամանակն է միլիցիային վերադարձնել իր նախկին անվանումը և հետագայում իրավապահ մարմինները ոստիկանություն կոչել»։

Աշխատանքային խումբը պետք է որոշի, թե ֆինանսական տեսանկյունից որքան ծախսատար կլինի դա (գումար է պետք նոր բլանկների, տպագրության, ձևի, ցուցանակների համար)։ «Պետք է կողմնորոշվել անվան վերաբերյալ, քանի որ «ոստիկանություն» բառը չի կարող օգտագործվել՝ Ուկրաինայում ոստիկաններին ըստ ավանդույթի կարող են «պոլիցայ» կոչել»,- Ստոգնիին է բեջբերում «Սեգոդնյա» («Այսօր») ուկրաինական թերթը։ 

Նա խոստացել է, որ ՆԳՆ կայքում այդ գաղափարի օն-լայն քննարկում կբացվի։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»