SELECTORNEWS
Загрузка...

04:17
9/02/2012
Տաջիկստանում սկսվել է երեք ուկրաինացի ալպինիստներին փրկելու օպերացիան
13:07 | 12/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի առավոտյան Տաջիկստանի արևելքում սկսվել է երեք ուկրաինացի ալպինիստներին փրկելու օպերացիան, լրագրողներին է տեղեկացրել Արտակարգ իրավիճակների կոմիտեի (ԱԻԿ) մամուլի կենտրոնի ներկայացուցիչ Դուստմուրոդ Զաբիրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ուկրաինայի լեռնային տուրիզմի սպորտի վարպետ Օլեգ Մոնսարը, ով երկու հոգու հրահանգիչն էր, օգոստոսի 9-ին ժայռից վայր է ընկել Ջիրգիթալի շրջանի (Ղրղզստանի սահմանի վրա) Դևլախար սառցադաշտի մոտակայքում գտնվող Գիպշար վայրում: Ալպինիստների հետ կապը ընդհատվել է: Այն վայրը, որտեղ հայտնվել են ալպինիստները, համարվում է դժվարհասանելի, և այնտեղ կարելի է հասնել միայն ուղղաթիռի օգնությամբ:

«Տաջիկստանի պաշտպանության նախարարության ուղղաթիռը հինգշաբթի առավոտյան Դուշանբեից մեկնել է Ջիրգիթալի շրջան՝ ուկրաինացի ալպինիստների փրկարարական գործողությունների իրականացման նպատակով, ուղղաթիռով Ջիրգիթալ են մեկնում հինգ փրկարար և Երիտասարդության, սպորտի և տուրիզմի հարցերով կոմիտեի ներկայացուցիչը», - նշել է Զաբիրովը:

ԱԻԿ-ը չէր կարող փրկարար գործողությունները սկսել ավելի վաղ Կոմիտեի միակ ուղղաթիռի անսարքության պատճառով: Պաշտպանության նախարարության ղեկավարության հետ համաձայնեցումից հետո ուղղաթիռը տրամադրել են Տաջիկստանի ռազմաօդային ուժերը:

Սա վերջին շաբաթվա ընթացքում Տաջիկստանի սարերում ալպինիստների վնասվածքներ ստանալու երկրորդ դեպքն է: Հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 8-ը Տաջիկստանի Սոգդի մարզի Այնինսկի շրջանում գտնվող Ֆանսկի սարերում անցկացվում էր Ալպինիզմին նվիրված ԱՊՀ եվրասիական առաջնությունը, որին մասնակցում էին ԱՊՀ երկրների ալպինիստները:

Օգոստոսի 3-ին եղանակային պայմանների և տեսանելիության վատացման հետևանքով Ռուսաստանի Տյումեն քաղաքի ալպինիստական խմբի մասնակից Սվետլանա Կոլոսկովան ուսի վնասվածք էր ստացել:

Կոմիտեի փրկարարները որոնողափրկարարական գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում տուժածին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, և նա տեղափոխվել է հիվանդանոց:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»