SELECTORNEWS
Загрузка...

23:16
8/02/2012
ՌԴ հայերի միությունը մարդասիրական օգնություն է ուղղել անտառային հրդեհներից տուժած շրջաններ
13:22 | 12/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ հայերի միության մարդասիրական օգնությամբ բեռնված բեռնատարները հինգշաբթի Մոսկվայից ուղղվել են անտառային հրդեհներից տուժած ՌԴ շրջաններ, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Սուվորովսկայա հրապարակից 9 բեռնատար է ուղղվել երեք շրջաններ՝ Վորոնեժ, Նիժեգորոդսկ և Ռյազան, յուրաքանչյուրին՝ երեքական, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք շուրջ 10 մլն ռուբլի ենք հավաքել և այդ միջոցներով նոր հագուստ, կենցաղային ապրանքներ և այլ միջոցներ ենք գնել աղետից տուժած մարդկանց առաջին անհրաժեշտության համար»,- ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը:

Նա նաև նշել է, որ տեղում հատուկ հանձնաժողովները կբաշխեն մարդասիրական բեռը` հաշվի առնելով բնակչության կարիքները:

Անոմալ շոգի և երաշտի  պատճառով առաջացած բնական հրդեհները փոթորկում են Կենտրոնական Ռուսաստանում և Պովոլժյեում: Նախագահի հրամանով՝ յոթ շրջանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Ըստ վերջին տվյալների, աղետի զոհ է դարձել 53 մարդ: Անօթևան է մնացել ավելի քան 3,5 հազար բնակիչ:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»