SELECTORNEWS
Загрузка...

21:42
8/02/2012
ՌԴ-ն, Հայաստանն ու Եվրոպան ներկայացնող ավելի քան 200 մասնակից կմասնակցի Բալթյան կրթական ֆորումին
12:57 | 13/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի և Եվրոպայի երկրների ավելի քան 50 մարզի 200 մասնակից կմասնակցի Կալինինգրադում օգոստոսի 13-14-ն անցկացվող Բալթյան կրթական ֆորումին, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել մարզային կառավարության ներկայացուցիչը:

«Ֆորումին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 200 մասնակից, որոնք ներկայացնում են Ռուսաստանի ավելի քան 50 մարզերը, Բելառուսը, Հայաստանը, Բալթյան երկրները, Լեհաստանը, Գերմանիան, Դանիան, Ֆինլանդիան, Շվեդիան: Մասնակիցների թվում են Տյումենի և Պսկովի մարզպետների տեղակալները, Ալթայի և Կրասնոդարի երկրամասերի փոխղեկավարները, ավելի քան 50 տարածքային կրթության նախարարներ, փոխնախարարներ, կրթության դեպարտամենտների ղեկավարներ և կրթության կոմիտեների նախագահներ, Ռուսաստանի մի շարք առաջատար բուհերի ռեկտորներ, որոնց թվում են Մոսկվայի պետական համալսարանը, Պետական համալսարան-Տնտեսության բարձրագույն դպրոցը, Սանկտ Պետերբուրգի համալսարանը և այլն», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ֆորումին կմասնակցի նաև ՌԴ ԿԳ նախարար Անդրեյ Ֆուրսենկոն:

Ֆորումին կմասնակցեն նաև իշխանության մարզային մարմինների ավելի քան 40 ղեկավարներ, մանկավարժների որակավորման բարձրացման հաստատությունների ռեկտորներ, պրոռեկտորներ և մասնագետներ, դպրոցների և գիշերօթիկ դպրոցների, տարրական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների տնօրեններ, հասարակական և այլ կազմակերպությունների ղեկավարներ:

Մարզային կառավարության տվյալների համաձայն, ֆորումի շրջանակներում միայն հանրակրթական և նախադպրոցական կրթության զարգացման հարցերի շուրջ 24 թեմատիկ հարթակների աշխատանք է նախատեսվում:

Ռուսաստանի Կանտի անվան պետական համալսարանի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ֆորումի աշխատանքը հիմնականում նվիրված կլինի ակադեմիական և գիտական համագործակցության զարգացմանը:

«Նախատեսված են մի քանի բանավեճեր, որոնց թվում են ակադեմիական և հետազոտական շարժունակությունը՝ որպես համալսարանների զարգացման գործիք, ցանցային տեխնոպարկային կառույցները՝ որպես համալսարաններում գիտության զարգացման գործոն, ինչպես նաև ակադեմիական շարժունակությունը և կրթական ծառայությունների արտահանումը», - պարզաբանել է Ռուսաստանի Կանտի անվան պետական համալսարանի ներկայացուցիչը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»