SELECTORNEWS
Загрузка...

22:17
8/02/2012
Հնարավոր է՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստն անցկացվի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում
13:25 | 13/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհդրի նիստն առաջարկվում է անցկացնել դեկտեմբերի 10-ին Մոսկվայում, ուրբաթ ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել ԱՊՀ գործկոմի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Համագործակցության երկրների մշտական լիազոր ներկայացուցիչներն օգոստոսի 17-ին Մինսկում կայանալիք հանդիպման ժամանակ առաջին ընթերցմամբ կքննարկեն Համագործակցության գերագույն մարմինների հերթական նիստերի օրակարգերի նախագծերում նախատեսված առաջարկները», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նա պարզաբանել է, որ խոսքը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասին է, որ նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև՝ Մոսկվայում դեկտեմբերի 9-ին նախատեսված Համագործակցության պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստի և Պետությունների ղեկավարների խորհրդի նիստի մասին է, որն, ինչպես ակնկալվում է, կանցկացվի Մոսկվայում դեկտեմբերի 10-ին:

Մինսկում կայանալիք հանդիպման ժամանակ նրա մասնակիցները կքննարկեն Անկախ Պետությունների Համագործակցության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ նախագահների հայտարարության նախագիծն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսում (խորհրդարան) կայանալիք ընտրություններին և Մոլդովայում 2010 թ.-ի սեպտեմբերի 5-ին կայանալիք հանրապետական սահմանադրական հանրաքվեին ԱՊՀ-ն ներկայացնող դիտորդների առաքելությունների ղեկավարների հարցը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»