SELECTORNEWS
Загрузка...

15:46
7/02/2012
Դեռ վաղ է ավարտված համարել А/H1N1-ի համավարակը. ԱՀԿ
16:13 | 24/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ դեռ չափազանց վաղ է խոսել А/H1N1 գրիպի համավարակի ավարտի մասին, չորեքշաբթի հայտարարել է գրիպի գծով գլխավոր մասնագետ, ԱՀԿ ղեկավարի հատուկ խորհրդատու Քեյջի Ֆուկուդան, ում խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանս Փրես գործակալությանը:

«ԱՀԿ գլխավոր տնօրենը որոշել է, որ տեղին կլիներ չփոփոխել համավարակի տվյալ փուլը»,- Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆուկուդան:

ԱՀԿ փորձագետներն ավելի վաղ խոզագրիպի հարցի շուրջ հրավիրված արտահերթ խորհրդակցության ժամանակ խորհուրդ էին տվել ԱՀԿ ղեկավարությանը հայտարարել, որ հիվանդության գագաթնակետը հաղթահարված է և չեղյալ համարել համավարակի փուլը:

2009թ. ապրիլին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր աշխարհում А/H1N1 համավարակի մասին: ԱՀԿ տվյալներով, փետրվարի 19-ի դրությամբ ամբողջ աշխարհում արձանագրվել է խոզագրիպի 15 հազար 921 դեպք՝ մահվան ելքով:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»