SELECTORNEWS
Загрузка...

08:31
9/02/2012
Կին ահաբեկիչները ևս երկու կանանց հետ գնացք են նստել «Հարավ-արևմտյան» («Юго-Западная») կայարանում
16:04 | 29/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Տեսախցիկը թույլ է տվել պարզել, որ երկուշաբթի Մոսկվայի մետրոյում պայթյուններ կազմակերպած ենթադրյալ մահապարտ կին ահաբեկիչները սլավոնական արտաքին ունեցող ևս երկու կանանց հետ գնացք են նստել «Հարավ-արևմտյան» («Юго-Западная») կայարանում, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Անվտանգության դաշնային ծառայության մոսկովյան վարչության աղբյուրը։

Նա հաստատել է, որ մահապարտ կանանց դեմքերը վնասված չեն պայթյուններից, նրանց անձերը պարզվում են։ «Պայթուցիկներով գոտիները գտնվում էին 1,2 մետր բարձրության վրա...Հնարավոր է, որ (կին ահաբեկիչների հետ) ինչ-որ մեկն էլ է եղել (բացի ուղեկցողներից)»,- ասում է աղբյուրը։

Ըստ նրա, քննիչները մանրամասնորեն ստուգում են տեսախցիկների տեսագրությունները։ Վերջին տվյալներով, «Լուբյանկա» և «Մշակույթի այգի» (Парк культуры) կայարաններում տեղի ունեցած պայթյունների ժամանակ զոհվել է 37 մարդ, տասնյակ մարդիկ տուժել են։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»