SELECTORNEWS
Загрузка...


07:33
23/05/2012

Левон Аронян
Լևոն Արոնյանը շարունակում է «ոչ-ոքի»-ների շարքը Լինարեսի գերմրցաշարում
17:01 | 22/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմեյստեր Լևոն Արոնյանի «ոչ-ոքի»-ների թիվը Լինարեսի գերմրցաշարում հասել է ութի: 

Ութերորդ փուլում Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց մրցաշարի առաջատար, բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ, և այժմ զբաղեցնում է երրորդ տեղը, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Ոչ-ոքի է գրանցվել նաև իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի և իսրայելցի Բորիս Գելֆանդի հանդիպման ժամանակ, և միայն ռուս Ալեքսանդր Գրիշչուկին է 8-րդ տուրում հաջողվել հաղթանակ տանել ադրբեջանցի Վուգար Հաշիմովի նկատմամբ:

Մրցաշարային վիճակն է. Տոպալով՝ 5,5 միավոր, Գրիշչուկ՝ 4,5 միավոր, Արոնյան՝ 4 միավոր, Գելֆանդ և Հաշիմով՝ 3,5 միավոր, Վալյեխո՝ 3 միավոր:

9-րդ փուլում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Գելֆանդի հետ, Գրիշչուկը կխաղա Տոպալովի, իսկ Հաշիմովը՝ Վալյեխոյի հետ: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»