SELECTORNEWS
Загрузка...



04:08
6/02/2012
Аронян
Լևոն Արոնյանը երրորդ տեղն է զբաղեցրել Լինարեսում ավարտված շախմատի գերմրցաշարում
11:07 | 25/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երրորդ տեղն է զբաղեցրել Իսպանիայի Լինարես քաղաքում ավարտված շախմատի գերմրցաշարում, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Վերջին 10-րդ փուլում հայ գրոսմայստերը մրցաշարում առաջին անգամ հաղթանակ տարավ՝ սպիտակ խաղաքարերով պարտության մատնելով ադրբեջանցի Վուգար Հաշիմովին:

Հարկ է նշել, որ մինչ այս հաղթանակն Արոնյանը բոլոր ինը փուլերի խաղերն ավարտել էր ոչ-ոքի արդյունքով:

Մրցաշարի հաղթողը դարձավ բուլղարացի Վեսելին Տոպալովը, ով 10-րդ փուլի վերջին հանդիպման ժամանակ սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ իսրայելցի Բորիս Գելֆանդի նկատմամբ:

Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)-Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի:

Վերջնական մրցաշարային արդյունքները հետևյալն են՝ Տոպալով՝ 6,5 միավոր, Գրիշչուկ՝ 6 միավոր, Արոնյան՝ 5,5 միավոր, Գելֆանդ, Հաշիմով և Վալյեխո՝ 4-ական միավոր:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»