SELECTORNEWS
Загрузка...

07:49
9/02/2012
ՄՕԿ-ին դուր չի եկել, որ կանադացի հոկեյիստուհիները խմել ու ծխել են օլիմպիական հաղթանակից հետո
11:09 | 26/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային օլիմպիական կոմիտեն հետաքննություն է անցկացնում Կանադայի կանանց հավաքականի պահվածքի առնչությամբ, որը դրսևորվել է Վանկուվերում Օլիմպիական խաղերի շրջանակում անցկացված մականախաղի մրցաշարի մրցանակակիրների մրցանակաբաշխության արարողությունից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ոսկե մեդալի արժանացած կանադացի հոկեյիստուհիները, եզրափակիչ խաղում 2:0 հաշվով հաղթելով ԱՄՆ-ի հավաքականին, մրցանակ ստանալուց կես ժամ անց վերադարձել են սահադաշտ, որտեղ վճռորոշ խաղ էին ունեցել, և սկսել են հենց այդտեղ էլ ալկոհոլային խմիչքներ խմել: Նրանք դեռ չէին փոխել մարզահագուստները և շամպայն էին խմում անմիջապես շշից, ինչպես նաև սիգար ծխում:

Ինչպես հայտարարել է ՄՕԿ գործադիր տնօրեն Ջիլբերթ Ֆելին, Օլիմպիադայի կառույցներից մեկում ալկոհոլային խմիչքներ խմելն անթույլատրելի է և բացասական անդրադարձ է ունենում սպորտի վարկանշի վրա:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»