ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի երկու սնոուբորդիստուհիներ մարտի 3-7-ը կայցելեն Հայաստան՝ որպես Սպորտի պատվիրակներ, տեղեկացնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Պետդեպարտամենտի մշակույթի և կրթության վարչությունը, մարզական ապրանքանիշների հետ համատեղ, իրագործում է մարտի 3-7-ը պատվիրակների՝ Հայաստան այցելելու ծրագիրը:
Պրոֆեսիոնալ սնոուբորդիստուհիներ Էմբեր Սթեքհաուսն ու Էրին Քոմսթոքը կդառնան առաջին մարզիկները, ովքեր մեկնել են արտասահման՝ որպես Սպորտի պատվիրակներ», - ասվում է տեղեկատվության մեջ:
Հնգօրյա ճամփորդության ընթացքում սնոուբորդիստուհիները կլինեն Երևանում և Ծաղկաձորում: Հայաստանի մայրաքաղաքում աղջիկները հանդիպումներ կունենան դպրոցականների, ուսանողների հետ, որոնց թվում մարզուհիներ կան:
Նրանք կքննարկեն կանանց սպորտի զարգացման կարևորությունը: Ծաղկաձորում ամերիկուհիները մարզական վարպետության դասընթացներ կանցկացնեն, կբացեն թեմատիկ ցուցահանդեսն ու սնոուբորդի մրցումներում հանդես կգան դատավորների դերում:-0-
