SELECTORNEWS
Загрузка...



04:08
6/02/2012
Կորել է Քրոսբիի մականը, որով նա ոսկե գոլ է խփել Օլիմպիադայի եզրափակիչ խաղում
13:14 | 03/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Կորել է կանադացի հոկեյիստ Սիդնի Քրոսբիի մականը, որով նա հաղթական գոլ է խփել Վանկուվերում կայացած Օլիմպիական խաղերի եզրափակչում, հաղորդում է Ասոշիեյթիդ Փրեսը: Անհետացել են նաև մարզիկի ձեռնոցները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վանկուվերում կայացած Օլիմպիադայի եզրափակչում կանադացիները միայն լրացուցիչ խաղաժամանակում կարողացան 3:2 հաշվով պարտության մատնել ԱՄՆ-ի հավաքականին:

Ոսկե գոլից հետո Քրոսբին օդ նետեց մականն ու ձեռնոցները, և Կանադայի հավաքականի հոկեյիստները երկար ժամանակ սառույցի վրա տոնում էին հաղթանակը: Դրանից հետո հավաքականի անձնակազմը սկսեց հավաքել ցրիվ տված մարզական պարագաները, և այդ ժամանակ հասկանալի դարձավ, որ Քրոսբիի ձեռնոցներն ու մականն անհետացել են:

«Մենք փոքրիկ հետաքննություն ենք անցկացնում հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել»,- հայտարարել է Կանադայի հոկեյի ֆեդերացիայի փոխնախագահ Ջոնի Միսլին: «Մենք չգիտենք, թե դրանք կորել են այլ իրերի շրջանում, թե որևէ մեկը վերցրել է: Մենք չենք ցանկանում շահարկել այս թեման, քանի դեռ ավելի շատ տեղեկատվություն չենք ստացել»:

Նա նաև տեղեկացրել է, որ Հոկեյի համբավի դահլիճը խնդրել է Հոկեյի ֆեդերացիային իրենց ցուցանմուշների թվին փոխանցել Քրոսբիի մականը:

«Սակայն երբ ստացանք այս խնդրանքը, մենք արդեն գիտեինք, որ կորցրել ենք այն, այդ պատճառով չենք կարողացել մականը փոխանցել նրանց», - ասել է Միսլին:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»