SELECTORNEWS
Загрузка...

07:47
9/02/2012
Левон Аронян
Նիցցայում անցկացվող շախմատի գերմրցաշարում Արոնյանը զիջել է Կառլսենին
12:35 | 15/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Նիցցայում անցկացվող «Ամբեր» շախմատային գերմրցաշարի երկրորդ փուլում զիջել է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենին, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Կառլսենը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել «արագ» հանդիպման ժամանակ, ինչպես նաև սև խաղաքարերով՝ «կույր» շախմատի հանդիպման ժամանակ:

Երկու փուլից հետո Արոնյանը մեկ միավորով Լենյեր Դոմինգեսի (Կուբա) հետ կիսում է վերջին տեղը:

Մրցաշարում երեքական միավորով առաջատարի դիրքերն են զբաղեցնում ուկրաինացիներ Վասիլի Իվանչուկն ու Ռուսլան Պոնոմարյովը:

«Ամբեր»-ի «կույր» և «արագ» շախմատի ավանդական մրցաշարին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստները:-0- Ա.Թ.

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»