SELECTORNEWS
Загрузка...

07:47
9/02/2012
Հայ բռնցքամարտիկը Ամերիկայի լեգենդը դառնալու մտադրություն ունի
11:48 | 23/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ մտադիր է դառնալ Ամերիկայի լեգենդը, գրում է «168 ժամ» թերթը:

Աբրահամի խոսքերով, դրան պետք է նպաստի «Super Six World Boxing Classics» միջազգային մրցաշարի շրջանակներում ամերիկացի բռնցքամարտիկ Անդրե Դիլերի հետ մենամարտում տարած հաղթանակը:

«Ես մասնակցում եմ այդ մրցաշարին, որպեսզի բոլորին ցույց տամ, որ մոլորակի լավագույն բռնցքամարտիկն եմ: Ես մտադիր եմ դառնալ Ամերիկայի լեգենդն ու այդ պատճառով մարտի 27-ին հաղթանակ կտանեմ Դիլերի նկատմամբ», - հայտարարել է Աբրահամը:

Հայ բռնցքամարտիկը մեկ անգամ արդեն պարտության է մատնել Դիլերին Դեթրոյթում:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»