SELECTORNEWS
Загрузка...


07:35
23/05/2012

Շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը կիսում է Խարկովի «Ռեկտորի գավաթի» մրցաշարի 2-3-րդ տեղերը
19:54 | 29/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը կիսում է Խարկովի «Ռեկտորի գավաթի» մրցաշարի 2-3-րդ տեղերը, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։  

Վերջին փուլից առաջ Մկրտչյանը հավաքել է 4 միավոր հնարավոր 6-ից։ Առաջատար Աննա Ուշենինայից Մկրտչյանը հետ է մեկ միավորով։

Խարկովում (Ուկրաինա) շարունակվում է «Ռեկտորի գավաթի» միջազգային շախմատային մրցաշարը, որը մեկնարկել է մարտի 26-ին։ Մրցաշարին մասնակցում են ութ շախմատիստուհիներ, ովքեր ներկայացնում են Հայաստանը, Ուկրաինան, Ռուսաստանն ու Իսրայելը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»