SELECTORNEWS
Загрузка...


07:36
23/05/2012

Աբրամովիչի ներկայացուցիչը հերքել է հոլանդական ֆուտբոլային ակումբ գնելու վերաբերյալ տեղեկատվությունը
14:59 | 12/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Millhouse Capital ընկերությունը, որը կառավարում է  Ռոման Աբրամովիչի ակտիվները, հերքում է բիզնեսմենի՝ NEC  հոլանդական ֆուտբոլային ակումբը գնելու մտադրության մասին տեղեկատվությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այն մասին, որ Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է գնել բարձրագույն լիգայում մասնակցող NEC հոլանդական ֆուտբոլային ակումբը,  հինգշաբթի գրել է Postimees էստոնական թերթը: Ըստ թերթի, բանակցությունների միջնորդն է Էստոնիայի ֆուտբոլային միության նախագահ Այվար Պոխլակը:

«Դա անհեթեթություն է: Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ՌԻԱ Նովոստիին է հայտնել Millhouse տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Ջոն Մանը:

NEC (Nijmegen Eendracht Combinatie) հոլանդական ակումբը ներկայացնում է Նեյմեգեն քաղաքը: Մինչև հիմա թիմը չի նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը և չի հաղթել Հոլանդիայի գավաթի խաղերում: Նախորդ սեզոնն ակումբն ավարտել է՝ զբաղեցնելով համեստ 13-րդ տեղը: Այս թիմում է խաղացել նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Գուս Հիդինգը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»