SELECTORNEWS
Загрузка...


07:40
23/05/2012

Բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը պատրաստ է մենամարտել աշխարհի նախկին չեմպիոն Վիկտոր Օրտիսի հետ
20:04 | 01/ 02/ 2012

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Առաջին միջին քաշային կարգում WBC արծաթե գոտի նվաճած Վանես Մարտիրոսյանը հայտնել է, որ պատրաստ է փետրվարի 11-ին մենամարտել աշխարհի նախկին չեմպիոն Վիկտոր Օրտիսի հետ:

Այդ մասին ամերիկահայը հայտնել է, երբ հայտնի է դարձել Անդրե Բերտոյի հետ Օրտիսի մրցապայքարի հետաձգման մասին՝ վերջինի վնասվածքի պատճառով, հաղորդում է gorodokboxing.com կայքը:

«Եթե ինձ խնդրեին փոխարինել Բերտոյին, ապա ես պատրաստ կլինեի ռինգ դուրս գալ Օրտիսի հետ ցանկացած պահին: Վիկտորը գիտի, թե ինչ տեղի կունենա, երբ ես հարվածեմ նրան: Ես պատրաստ եմ անգամ կիսամիջին դիվիզիոն իջնել»,-հայտնել է Մարտիրոսյանը, ով փետրվարի 4-ին պետք է ռինգ դուրս գա Տրոյա Լոուրիի դեմ:

Միաժամանակ, ինչպես նշում է պարբերականը, երեկ 25  տարեկանը բոլորած՝ աշխարհի նախկին չեմպիոն Վիկտոր Օրտիսի թիմն այժմ արդեն սկսել է հնարավոր տարբերակներ փնտրել իր բռնցքամարտիկի համար: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»