SELECTORNEWS
Загрузка...


07:41
23/05/2012

Роман Березовский
Դարպասապահ Ռոման Բերեզովսկին վերադարձել է «Դինամո» ՖԱ
18:29 | 02/ 02/ 2012

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Р-Спорт» գործակալությանը տեղեկացրել է, որ պաշտոնապես տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո»:

«Դինամոն» ստիպված էր նոր դարպասապահ ձեռք բերել, քանի որ ակումբի առաջին համարը՝ Անտոն Շունինը, վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության 32-րդ փուլի շրջանակներում կայացած Կազանի «Ռուբինի» հետ խաղում: Շունինը 2011 թ.-ի դեկտեմբերի 3-ին վիրահատության էր ենթարկվել, որը հաջող էր անցել:

«Մենք պաշտոնապես համաձայնագիր ենք ստորագրել: Պայմանագրի ժամկետը մեկուկես տարի է», - հեռախոսազրույցի ընթացքում ասել է Բերեզովսկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործակալության զրուցակիցն ավելացրել է, որ «երջանիկ է իրադարձությունների նման զարգացմամբ»: «Ինձ այնպես կդրսևորեմ, որ ղեկավարները չափսոսան իրենց որոշման համար: Առավելագույն ջանք կգործադրեմ ակումբի բարգավաճման համար», - եզրափակել է դարպասապահը:

Բերեզովսկին արդեն պաշտպանել է «Դինամոյի» դարպասները 2002-2005 թթ.-ին: Դրանից հետո Պետերբուրգի «Զենիթի» նախկին դարպասապահը հանդես է եկել «Խիմկի» ակումբի կազմում: Բերեզովսկին, ով հայտնի է տուգանայինները ետ մղելու  իր կարողությամբ, մի շարք վիճակագրական ցուցանիշներով Ռուսաստանի առաջնության ռեկորդակիր-դարպասապահներից մեկն է:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»