SELECTORNEWS
Загрузка...


07:42
23/05/2012

Բոբ Բրեդլին կշարունակի մարզել Եգիպտոսի ֆուտբոլի հավաքականի մարզիկներին
12:13 | 07/ 02/ 2012

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  Ամերիկացի մարզիչ Բոբ Բրեդլին կշարունակի մարզել Եգիպտոսի ֆուտբոլի հավաքականի մարզիկներին, չնայած բողոքի ակցիաների ալիքին, որի առիթ է հանդիսացել փետրվարի մեկին Պորտ-Սաիդում տեղի ունեցած ողբերգությունը, հայտնում է ԱՊ-ն:

Երիտասարդների և ոստիկանության բախումները սկսվել են Կահիրեում փետրվարի 2-ին, երբ ծեծկռտուքի և հրմշտոցի հետևանքով Կահիրեի «Ալ Ահլի» և տեղական «Ալ-Մասրի» թիմի միջև ազգային առաջնության խաղից հետո  Պորտ-Սաիդի մարզադաշտում զոհվեց ավելի քան 70 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Եգիպտոսի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարությունը, որն աշխատանքի էր վերցնում ԱՄՆ-ի հավաքականի նախկին մարզչին նախորդ տարի, ազատվել է աշխատանքից Եգիպտոսի վարչապետ Քամալ էլ-Գանզուրիի կողմից:
«Ես հավատարիմ եմ թիմին,- ասել է 53-ամյա մասնագետը: - Երբ նման ողբերգություն է կատարվում, կարևոր է, որ մարդիկ կարողանան այն վերապրել միասին, և ես, որպես ազգային հավաքականի մարզիչ, կօգտագործեմ իմ բոլոր հնարավորություններն օգնելու համար»:

Բրեդլին ավելացրել է, որ վստահ չէ, թե արդյո՞ք, կանցկացվի Աֆրիկյան ազգությունների 2013 թվականի Գավաթի ընտրական խաղը ԿԱՀ-ի հետ, որը նախատեսված է փետրվարի 29-ին:
Եգիպտոսի հավաքականի մի քանի խաղացողներ հայտարարել են ողբերգությունից հետո ֆուտբոլը թողնելու մասին: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»