00:09
12/03/2010
Земля
Ճապոնացի հետազոտողները հաշվարկել են Արեգակնային համակարգում իններորդ մոլորակի գոյությունը
12:10 | 28/ 02/ 2008

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Կոբե համալսարանի ճապոնացի մի խումբ աստղագետ-հետազոտողներ՝ Պրոֆեսոր Տադասի Մուկաիի (Tadashi Mukai) և գերմանացի գիտնական Պատրիկ Լիկավկիի (Patryk Lykawka) ղեկավարությամբ, հաշվարկել են Արեգակնային համակարգում իններորդ մոլորակի գոյությունը։ Իրենց հայտնագործության նկարագրությունը գիտնականները մտադիր են հրապարկել Astronomical Journal հատուկ հանդեսի ապրիլյան համարում, տեղեկացրել է համալսարանի ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Գիտնականները համակարգիչների օգնությամբ փորձել են մոդելավորել Արեգնակային համակարգի մոլորակների ուղեծիրների և «արտաքին» երկնային մարմինների փոփոխության ընթացքը 4 մլրդ տարվա ընթացքում՝ ստեղծման պահից և կայացման ամբողջ ընթացքում, սակայն գոյություն ունեցող տեսություններն ու դրույթները չեն կարողացել բացատրել Մերկուրիից մինչև Նեպտուն՝ մոլորակների ուղեծիրների փոփոխության ընթացքը։ Սակայն երբ նրանք ընդունելի են համարել «առեղծվածային Х իններորդ մոլորակի» գոյությունը, հաշվարկներում հայտնվել է տրամաբանություն և հաջորդականություն։-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»