SELECTORNEWS
Загрузка...


07:44
23/05/2012

Барак  Обама
ԱՄՆ նախագահը խաբել է Թուրքիային հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ. թերթ
11:15 | 24/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խաբել է Թուրքիային, հայտարարել է Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Մուրադ Գյուզթոքլուսուն, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

Ըստ թերթի՝ Գյուզթոքլուսուն համեմատել է հայ-թուրքական արձանագրությունները Ռոջերսի նախագծի հետ: Թուրք քաղաքական գործիչը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները կրկին հավատացին ԱՄՆ-ի խոստումներին և հայ-թուրքական արձանագրություններում չհիշատակեցին Ադրբեջանի «բռնազավթած տարածքների» ազատագրումը՝ նման կերպով հերթական անգամ ծուղակը նետվելով:

Հիշեցնենք, որ Ռոջերսի նախագիծը հայտնի է նրանով, որ Կիպրոսի խնդրի հետ կապված՝ Հունաստանն առանձնացել էր ՆԱՏՕ-ի ռազմական թևից, և կրկին միանալու համար պահանջվում էր, որ Թուրքիան վերացնի Հունաստանի դեմ կիրառվող վետոն:

Ամերիկացի գեներալ Ռոջերսը խոստացավ Թուրքիային, որ Հունաստանը կկատարի Թուրքիայի պահանջները, եթե Թուրքիան վերացնի իր վետոն: Թուրքիայի նախագահ Քենան Էվրենը Թուրքիայիում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո հավատաց ամերիկացիներին և գնաց այդ քայլին, սակայն արդյունքում Ռոջերսի խոսքերն այդպես էլ օդում մնացին: Եվ հիմա էլ թուրք քաղաքական գործիչը հայտարարում է, որ Թուրքիան կրկին կհայտնվի նույն ծուղակում:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»