ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը մոտ ապագայում կլքի իր պաշտոնը: Այս մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթը:
Ըստ թերթի՝ նրան կփոխարինի Մոզամբիկում և համատեղության կարգով Սվազիլենդի թագավորությունում ՌԴ դեսպան Իգոր Պոպովը:
Հիշեցնենք, որ Մերզլյակովն ավելի վաղ հայտարարում էր իր հնարավոր հրաժարականի մասին: Ըստ լուրերի՝ Մերզլյակովը կնշանակվի Էստոնիայում ՌԴ դեսպան: ՌԴ ԱԳՆ-ում խոստացել են այսօր պաշտոնապես տեղեկատվություն տրամադրել այդ հարցի վերաբերյալ:-0-
