SELECTORNEWS
Загрузка...


07:45
23/05/2012

Յանուկովիչի երդմնակալության արարողության ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Օբամայի խորհրդական Ջոնսը
14:57 | 24/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյմս Ջոնսը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը, որը մեկնում է Կիև՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախագահ Բարաք Օբաման այսօր հրապարակել է փետրվարի 25-ին Ուկրաինայի ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը ներկա գտնվելու նպատակով Կիև մեկնող նախագահական պատվիրակության կազմը», - ասվում է «ՌԻԱ Նովոստիին» տրամադրած Սպիտակ տան մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:

«Պատվիրակությունը կգլխավորի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը», - նշվում է փաստաթղթում:

Պատվիրակության կազմում են նաև Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, Կանանց իրավունքների հարցերով ԱՄՆ հատուկ պատվիրակ Մելանի Վերվեերը, ԱՄՆ ազգային անվտանգության եվրոպական, տնտեսական հարցերի և ԵՄ-ի հարաբերությունների խորհրդի տնօրեն Քրիստինա Կվինը և Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»