SELECTORNEWS
Загрузка...

08:19
9/02/2012
Թուրք երգիչ Տարկանին ձերբակալել է Ստամբուլի ոստիկանությունը
10:36 | 26/ 02/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հանրահայտ թուրք երգիչ Տարկանը հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը ձերբակալվել է Ստամբուլի ոստիկանության թմրամիջոցների դեմ պայքարի դեպարտամենտի կողմից, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով ոստիկանությանը:

NTV հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն, ավելի վաղ ստացված տեղեկատվության հիման վրա, թմրամիջոցների պայքարի դեմ դեպարտամենտի կողմից անցկացված ստուգայցի ընթացքում հայտնի երգչի՝ Օմերլիում գտնվող առանձնատանը տասը մարդ է ձերբակալվել, այդ թվում նաև՝ երեք հայտնի գործարար, խորհրդարանի նախկին պատգամավորի որդի, ԶԼՄ-ների և աշխարհիկ վերնախավի ներկայացուցիչներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրանց անունները չեն հրապարակվում: Նշվում է միայն, որ առանձնատանը թմրամիջոցներ են հայտնաբերվել: Տարկանին ու մյուս ձերբակալվածներին տարել են ոստիկանության բաժանմունք, որտեղ ենթարկվել են բուժզննման, այնուհետև՝ հարցաքննման: Երգչին դեռ պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել:

Տարկանը (իսկական անունը՝ Տարկան Տևեթօղլու) բազմաթիվ թուրքական և միջազգային մրցանակների դափնեկիր է: 1990 թվականի վերջից ի վեր թուրք երգչի երգերը հանրաճանաչ դարձան ողջ աշխարհում: Տարկանը հայտնի է նաև Ռուսաստանում, որտեղ հաճախ է համերգներով հանդես գալիս:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»