ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն ուրբաթ Անկարայում ունեցած մամուլի ասուլիսում գոհունակություն է հայտնել Կովկասում Ռուսաստանի հետ համագործակցության մակարդակից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Մամուլի ասուլիսը հրավիրվել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչման կապակցությամբ։
«Մենք գոհ ենք Կավկասում Ռուսաստանի դիրքորոշումից։ Վերջին ժամանակներս մենք Ռուսաստանի հետ սերտ շփումներ ու խորհրդակցություններ ունենք»,- ասաց նախարարը։
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական:
«Կովկասը Ռուսաստանի և Թուրքիայի համար ընդհանուր տարածաշրջան է։ Մենք տրամադրված ենք ակտիվ համագործակցություն իրականցնել Ռուսաստանի հետ Կովկասում»,- նշեց Դավութօղլուն։
Երկու երկների միջև համագործակցության մակարդակի դրսևորումն, ըստ նրա, վերջերս երկու երկրների վարչապետերի՝ Անկարա և Մոսկվա կատարած այցերն էին, ինչպես նաև մայիսին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի կայանալիք այցն է Թուրքիա։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտնեց նաև, որ ուրբաթ ռուսաստանյան արտաքին գերատեսչության ղեկավարության հետ խորհրդակցություն վարելու նպատակով մեկնել են իր երկու տեղակալները։
