Աշխարհի նորություններ
![]() |
![]() |
15:03 05/03/2010 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը չի կարող ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ից լուծում ակնկալել, ասել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարան) նախագահ Օքթայ Ասադովը ուրբաթ երկրի օրենսդիր մարմնի լիագումար նիստի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
![]() |
13:41 05/03/2010 Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն ուրբաթ կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին չխոչընդոտել թուրք-հայկական հարաբերությունների բարելավմանը՝ կապված Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման հետ։
12:48 05/03/2010 Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը իր «լուրջ մտահոգությունն» է արտահայտել այն կապակցությամբ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի կողմից պարտադիր ուժ չունեցող 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կարող է վնասել ամերիկաթուրքական հարաբերություններին և գրեթե մեկ դար տևած թշնամանքին վերջ դնելու Թուրքիայի և Հայաստանի փորձերին, ուրբաթ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռոյթեր գործակալությանը:
19:54 03/03/2010 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը երեքշաբթի «Արդարություն և զարգացում» կուսակցության իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ԱՄՆ նախագահի վարչակազմին «ողջամտություն» դրսևորել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում, հայտնում է Asbarez-ը՝ հղումով թուրքական Hurriet-ին:
![]() |




