18:44
30/07/2010
Հայոց ցեղասպանությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն տեղի ունեցավ Բեռլինի թանգարանում
18:27 | 11/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մոխիրն ու փյունիկը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը տեղի ունեցավ չորեքշաբթի Բեռլինի «Գերմանիայի պատմական թանգարանի» կինոդահլիճում, տեղակցնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ֆիլմը նկարահանվել է«Blankfilm» ընկերության կողմից Գերմանական հանրապետական մշակութային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ՝ հայտնի հրապարակախոս և գիտնական Յոհաննես Լեփսիուսի 150-ամյակի առթիվ։  

Պրեմիերայից հետո խոսքով հանդես եկան Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը և ֆիլմի ռեժիսոր պարոն Սոլախանը։

Ելույթներին հետևեց մտքերի փոխանակում, որի ընթացքում դեսպան Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց միջոցառման մասնակիցների հարցերին:

Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի և գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ:--0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»