ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Չինաստանի Չժեցզյան գավառում ավելի քան երեք միլիոն մարդ թունավորման վտանգի է ենթարկվել, քանի որ հազարավոր սատկած խոզերի նետել են գետը, երկուշաբթի հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Գլոբալ Թայմս» թերթին:
Չորեքշաբթի սկսվել է Ցյանտան գետի մաքրման արշավը, որի մոտ է գտնվում Խանչժոու քաղաքի վարչական կենտրոնը: Այժմ գետից, որի ջուրը օգտագործում են մի շարք բնակավայրեր, հաջողվել է հանել ավելի քան 100 սպանված տնային խոզ:
Ինչպես գրում են տեղական ԶԼՄ-ները, գետի հոսանքից վերև գտնվող բնակավայրերում բնակվող գյուղացիները կարող էին սպանված կենդանիներին նետել գետը: Փորձագետները բացառում են այն հնարավորությունը, որ կենդանիների ջրի մեջ նետելը կարող է պայմանավորված լինել գարնանային հեղեղումներով կամ այլ եղանակային երևույթներով:
Տեղական իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են 73 միլիոն դոլար վճարել գետի աղտոտվածության մեղավորների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ստանալու համար:
Այժմ գետի մաքրման աշխատանքները շարունակվում են: Բնապահպանները հավաստիացնում են, որ դեռ հաջողվել է խուսափել ջրի վարակումից:
Մաքրման աշխատանքների ղեկավար Տան Խայչժենի խոսքերով, աշխատանքները, որոնցում ներգրավված է ավելի քան 20 աշխատող, կշարունակվեն դեռ չորս օր:-0-
